Thursday, October 25, 2012

Տրանսպորտային իրարանցում մայրաքաղաքում


Մայրաքաղաքի  բնակչության հիմնական մասը օգտվում է քաղաքային տրանսպորտից: Մարդիկ երթևեկում են ավտոբուսներով, միկրոավտոբուսներով, տրոլեյբուսներով, մետրոպոլիտենով:
Այսօր Երևանում ամենաակտուալ թեմաներից  է  երթևեկությունը: Մայրաքաղաքում չես հանդիպի մի քաղաքացու , ով գոհ կլինի մեր երթևեկությունից: Մի շարք հարցումներից պարզ դարձավ , որ մարդիկ դժգոհում են երթուղայինների անսարք վիճակից, կեղտոտ լինելուց, վարորդների կոպտությունից, բողոքում են նաև երթուղայինների սակավաթիվ  լինելուց: Սակայն այս ամենից ամենաքննարկվողը`  երթուղայինների պակասությանն առնչվող թեման էր:

Մենք փորձեցինք զրուցել մեր  համաքաղաքացի ուղևորների , ինչպես նաև վարորդների հետ:

-5 րոպե, 15 րոպե, կես ժամ...ու 10 համարի  ոչ մի երթուղային: Ահա  միայն մի հատ 10 համարի երթուղային անցավ` ավելի քան 44 ուղևորով,- ասում է քաղաքցի Ա.Մինասյանը:

Ուշ չէր, քաղաքի կենտրոնում երթևեկությունը եռում էր, իսկ ծայրամասերում մարդիկ ստիպված էին  շախմատի ձի դառնալով և մի քանի անգամ ծալվելով տեղավորվել գազելի մեջ: Նրանք բացատրում էին, որ իրենց հաճելի չէ նստել այդ ծանրաբեռնված երթուղայինները, սակայն իրենք ուրիշ տարբերակ չունեն , քանի որ ուշանում են իրենց գործերից:
Երթուղայիններն նույնիսկ մինչև կեսգիշեր չեն աշխատում, թերևս միայն գիշերային  ժամերին     չաշխատելը չէ խնդիրը, ցերեկային  պիկ ժամերին  գերլցված գազելներն էլ այնքան հաճելի վիճակում չեն: Գազելները չկան ու չկան, իսկ  այն հարցին , թե ու՞ր են, պատասխան չի ամնկալվում:

Զրուցելով մեր վարորդների հետ հասկացանք, որ նրանց գործն էլ հեշտ չէ` առավոտից մինչ ուշ երեկո ղեկի դիմաց` հազար տեսակի մարդ, մյուս կողմից էլ `անտանելի շոգ, փոշի, նորմալ աշխատավարձ էլ  չկա:

Եթե կա խնդիր, ուրեմն անպայման կգտնվեն լուծումներ:

Վերջին շրջանում Երևանի ավտոտրանսպորտը շատացել է, ուստի Երևանի քաղաքապետարանը մշակել է մի ծրագիր, որում պլանավորվում է  ավելացնել ավտոբուսների քանակը և նվազեցնել միկրոավտոբուսների քանակը Երևանում;
Այս տարի նախագծվել է տրանսպորտային նոր ցանց; Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում ,մայրաքաղաքի հասարակական 
տրանսպորտի շահագործումը բարելավելու և կառավարումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրնսպորտի վարչությունը  նախագծել է մայրաքաղաքի վերգետնյա ուղևորատար տրանսպորտի միասնական նոր ցանց: 



Հարությունյան Մելինե

Նոր օրենքը "դատավճիռ "է օնկոլոգիական հիվանդների համար




ՀՀ առողջապահության նախարարության հրամանով հոկտեմբերի 1-ից օնկոլոգիական բոլոր հիվանդությունների վիրահատությունները դարձել են վճարովի:

Այս լուրը իհարկե մեծ աղմուկ է բարձրացրել հասարակության շրջանում,սակայն որևէ պարզաբանում առողջապաահոթյան նախարարությունից  դեռևս չկա: ՀՀ ուռուցքաբանության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գագիկ Բազիկյան խոսքերով,մինչ այդ յուրաքանչյուր հետազոտություն արժեր 52 հազ. 900 դրամ,իսկ  մնացած հետազոտություններն ու բուժումն իրականացվում էին պետպատվերի շրջանակներում: Այն հարցին,թե ինչու են հիվանդների մեծ մասը դիմում արտասահմանյան կլինիկաներին,նա պատասխանեց,որ Հայաստանը դեռ պատրաստ չէ տրամադրել վերջին սերնդի դեղամիջոցներ,որոնք արժեն 3-4 հազար դոլար.

 Հիվանդների խոսքերով,եթե մի քանի տարի առաջ օնկո հիվանդը համարվում էր " արտոնյալ",ապա այսօր պատկերը լրիվ փոխվել է. ախտորոշումն իմանալուց հետո անմիջապես մտածում են գումար հայթհայթելու մասին; Ի դեպ վիրահատությունների գումարները տատանվում են 230.000  մինչև 600.00   դրամ:

" Ճիշտ է գործում է համավճարի սկզբունքը ,սակայն միևնույն է գումարը հսկայական  է", ասում է 45- ամյա Կարինեն,ով պատրաստվում է կրծքագեղձի վիրահատության:

Ի դեպ,ամբողջ աշխարհում նման հիվանդությունների հետազոտություններն ու բուժումն անցկացվում է անվճար; Հիվանդները հույս հայտնեցին,որ մի քանի տարի հետո Հայաստանն էլ հիվանդներին ապրելու հնարավորություն կտա;

«Յոթ քարն» ու «գործնագործը» տեղափոխվում են Ինտերնետ



Ինտերնետի օգտագործումը հայ հասարակության մեջ լայն տարածում է գտել, սակայն միշտ չէ, որ այն դրական ազդեցություն է թողնում, հատկապես երեխաների վրա:

Րիմա տատիկը ամեն օր բողոքում է ,որ իր թոռները չնստեն այդ «ճառագայթի» առաջ (ինչպես նա է անվանում համակարգիչը): «Ինչքան կարելիա, ամբողջ օրը տը-տը-տը-տը, կրակում, սպանում են իրար: Սաղ օրը տալիս են իրար, կլյոխս ցավումա արդեն»,-ասում է նա: Րիմա տատին նշեց, որ նկատել է, որ բոլոր իրենց հասակակիցներն են այդպիսին: «Սենց ոնց կլի, հիմա ոչ «յոթ քար» են խաղում,ոչ «գործնագործ», իրար էլ սկի չեն տենում»,- վրդովմունքով հավելեց նա:
  Ինչպես նշում է հոգեբան Մարիա Թևոսյանը, շատ ծնողներ, հատկապես, երիտասարդ ծնողներ, չեն հետևում կամ մասնակցում երեխայի ժամանցի  ձևի ընտրության հարցում: Հաճախ երեխայի հետ ժամանակ անց կացնելու  փոխարեն դիմում են համակարգչի օգնությանը: Արդյունքում ստացվում է այնպես, որ երեխան իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը  ստանում  է ոչ թե ծնողից, այլ՝ Ինտերնետից: «Իհարկե, լինում է այնպես, որ Ինտերնետից ստացած ինֆորմացիան ավելի ճիշտ է, քան ծնողի տվածը :Այնուամենայնիվ,  ծնողի վերահսկողությունը երեխայի նկատմամբ անհրաժեշտ է»,- նշում է հոգեբանը:
   Րիմա տատիկի թոռները՝ Սերոժիկն ու Ինեսսան, հաճախ են համակարգչի համար  վիճում,որն էլ երբեմն բերում է բառի բուն իմաստով «ցավալի» հետևանքների: «Եղել է այնպես, որ նունիկ համակարգչի լարն եմ տարել հետս աշխատանքի»,- բողոքեց երեխաների մայրը՝ Լիանան:
   Ինչպես ասում են՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում.Լիանան խոստովանեց, որ օրվա ընթացքում շատ ժամանակ է անց կացնում համակագչի առաջ: Ինքն ու ամուսինը, նաև  ութ տարեկան Սերգեյը  գրանցաված են սոց. կայքերում և  երբեմն ամուսիններով նույնպես վիճում են համակարգչի համար:

Rumetrika ընկերությունը մասնագիտացված հարցում է անց կացրել,կապված երեխաների ինտերնետ-ռեսուրսների օգտագործման հետ:Վիճակագորւթյունը ցույց է տալիս,որ ամբողջ Ռուսաստանի օգտատերերի 9 միլիոնը հանդիսանում են 14 տարեկանից փոքր երեխաներ:Այս «մանկական» լսարանում կան նաև հինգ տարեկանից փոքր երեխաներ,որոնցից  25%-ը հարցման արդյունքում պարզվել է ,որ  օգտվում են Ինտերնետից ranc ծնողների հսկողության :Դեռահասների 40% այցելում են պոռնոգրաֆիական բնույթ կրող կայքեր:Մոտ 20%-ը տեսել են բռնություն պարունակող տեսանյեւթեր,ինչպես նաև այլ անցանակալի երևույթներ:





21-րդ դարի դպրոցը

Յուրաքանչյուր ծնող տեսնում է իր երեխային հաջողակ, խելացի, բարի; Այս սպասումներով են առաջին դասարան մտնում; Շատերին հուզում է այն հարցը, թե ինչ գիտելիքներ են ստանում դպրոցում; Սովետական դպրոցում թերևս մարդիկ վստահ էին  մեթոդների արդյունավետության մեջ:

Ու՞ր են գնում մեր փողերը

Կենտրոն համատիրության աշխատակից


Բնակիչները հաճախ հարցնում են թե ուր են գնում իրենց վճարած գումարները: Այս հարցին ես փորցեցի պատասխան տալ, քանի որ իրականում ինձ նույնպես հետաքրքրում է դա: Խոսքը իհարկե այն գումարների մասին է, որ մարդիկ վճարում են գանձող տեսուչներին, ովքեր էլ տվյալ տեղամասային համատիրության աշխատակիցներն են: Վերելակի գումար, բնակելի վարձի գումար, գույքահարկ, աղբահանության վարձ: Արդյո՞ք սրանք պարտադիր նորմերի մեջ են մտնում թե ոչ: Ես փորձեցի խոսել թե բնակիչների, թե աշխատակիցների, թե “Կենտրոն տեղամասային համատիրության” նախագահի հետ: Հայաստանի Հանրապետության օրենքը Համատիրության մասին 

Wednesday, October 24, 2012

Ուսանողներն ամենագործազուրկն են Հայաստանում


Գաղտնիք չէ, որ գործազրկությունը Հայաստանում այսօր լուրջ խնդիր է:Սակայն ավելի լուրջ խնդրի առաջ են կանգնած բուհերը նոր ավարտած երիտասարդները. hիմնական խնդիրը փորձի պակասն է:




Իրավիճակը, կարծես թե, այնքան էլ անհույս չէ, չէ որ երկրում գործում են բազմաթիվ կադրային կենտրոններ, որոնք պատրաստ են այդ ամբողջ աշխատանքը իրենց վրա վերցնել: Պարզապես պետք է այցելել կադրային կենտրոններ,  պայմանագիր կնքել և սպասել:

Մոտավորապես այսպիսի կառուցվածք ունեն յուրաքանչյուր նմանատիպ կենտրոնի պայմանագրերը.
  << Կատարողը պարտավորվում է Պատվիրատուին տրամադրել տեղեկություններ պահանջվող ազատ աշխատատեղերի մասին և միջնորդել աշխատանքի տեղավորման հարցում, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար>>:    

Ընդ որում, վճարը յուրաքանչյուր գործակալությունում տարբեր է.այն  սկսվում է 1500 դրամից:

Իսկ աշխատանքի ընդունվելուց հետո պատվիրատուն պարտավոր է առաջին աշխատավարձից որոշ տոկոսներ վճարել . հիմնականում  գործակալությունները  50 % են ուզում :


Այդպիսի մի կադրային կենտրոնում էլ  գրանցվեց Տաթևը:  Որոշ ժամանակ անց փորձեցինք պարզել` արդյոք կա որևէ դրական արդյունք.

<< Պայմանագիրը կնքելուց հետո ինձ անմիջապես առաջարկեցին մի քանի աշխատանքներ, և թվում էր, որ ամեն ինչ կարգավորվում է, սակայն գործատուները չցանկացան աշխատանք տալ առաջին հերթին` ուսանողի, և երկրորդ ` անփորձ մեկին>>:

Իսկ մեկ այլ ուսանողի` Արմինեի կարծիքով աշխատանքի ընդունվելու համար պետք է ունենալ լավ ծանոթ և իհարկե գումար:

 Եվ այստեղ էլ հարց է առաջանում` ինչպե՞ս ձեռք բերել մասնագիտությանը համապատասխան աշխատանքային փորձ:

Պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակի փոփոխությունն ըստ ՀՀ մարզերի և ք. Երևանի,  
2012թ. նոյեմբերի վերջի դրությամբ  
%-ով նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ


  Շատ քչերը գիտեն, որ Հայաստանում կա << Զբաղվածության Պետական ծառայություն>> գործակալություն, որը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առանձնացված ստորաբաժանում է, որի խնդիրը զբաղվածության կարգավորման պետական քաղաքականության իրականացումն է:


<Մենք ունեն բազմաթիվ ծրագրեր` աշխատանք փնտրողների համար. օրինակ ` այլ վայր աշխատանքի գործուղման կապակցությամբ գործազուրկների նյութական ծախuերի հատուցում , մաuնագիտական ուuուցում, ինչպես նաև  եռամսյա ծրագիր, որի ընթացքում կազմակերպվում է պրակտիկա, ընդ որում անձը վարձատրվում է, նրան տրվում է աշխատանքային գրքույկ, և այդ երեք ամիսը ձևակերպվում է որպես աշխատանքային փորձ>>,- ասում է Ջերմուկի << Զբաղվածության կենտրոնի>> աշխատակցուհի Ալվարդը:


 Գործազրկության մակարդակը ՀՀ-ում 2012թ.-ի հունվարի 1-ի դրությամբ կազմում է  6.2% :