Thursday, October 25, 2012

21-րդ դարի դպրոցը

Յուրաքանչյուր ծնող տեսնում է իր երեխային հաջողակ, խելացի, բարի; Այս սպասումներով են առաջին դասարան մտնում; Շատերին հուզում է այն հարցը, թե ինչ գիտելիքներ են ստանում դպրոցում; Սովետական դպրոցում թերևս մարդիկ վստահ էին  մեթոդների արդյունավետության մեջ:


21-րդ դարի ուսուչի դերը և խնդիրնեը շատ ավելի է բարդացել; Եթե մեր ժամանակաշրջանում ուսուցիչը ինչ-որ միֆ էր, մի մարդ էր, ով չէր քնում չէր ուտում և ընդհանրապես ամեն ինչով յուրահատուկ էր, ապա << Հիմիկվա երեխայի պապան ավելի շատ փող ունի ու կարող է մեքենայով գալ դպրոց, շամպայն պայթեցնել դասարանում, մինչդեռ ուսուցիչը այդ ընթացքում երթուղային տաքսիով է գալիս; Ու իհարկե մեզ նմաններին չեն լսի>>:

Դպրոցի արդյունավետություն և առաքելությունը նրանում է, որ աշակերտը կայացած ու հասարակությանը ինտեգրված լինի:
<< Կարծում եմ այս դարաշրջանի դպրոցի արդյունավետությունը ցածր է. աշակերտները հիմա ինֆորմացիա ստանալու շատ աղբյուրներ ունեն ու դպրոցը նրանց համար այդքան էլ հաճելի միջավայր չէ: նրանք ավելի թեթև բաներ են սիրում, ու չեն խորանում խնդիրների մեջ:

 Կամ էլ օրինակ այն փաստը, որ աշակերտները տեխնիկապես ավելի իրազեկ են ու ուսուցչի տված ինֆորմացիան կարող է հին թվալ, այն պարզ պատճառով որ ինքը ավելի հետաքրքիր ու լավ կայքեր գիտի>>:
<< Ես սովորում եմ դասը այն ժամանակ երբ ուսուցիչը սիրուն է ու բարի>>,- հարցազրույցում նշեց 9-րդ դասարանի աշակերտը:
Այն հարցին, թե ինչ բանաձև է պետք մեր դպրոցներին N դպրոցի ուսուցչուհի Թ.Հովհաննիսյանը պատասխանեց. << Դժվարանում եմ ասել: Ես ուղղակի մաղթում եմ ուսուցիչներին քաջ առողջություն ու համբերություն, իսկ աշակերտներին էլ մաղթում եմ ավելի հարգալից ու ուշադիր վերաբերմունք դեպի իրենց դպրոցը և ուսուցիչներին>>:

Վերջում խորհուրդ ծնողներին. Հետևեք ձեր երեխաների զարգացմանը, մասնակցեք այդ գործընթացին:






No comments:

Post a Comment