Thursday, October 25, 2012
Նոր օրենքը "դատավճիռ "է օնկոլոգիական հիվանդների համար
ՀՀ առողջապահության նախարարության հրամանով հոկտեմբերի 1-ից օնկոլոգիական բոլոր հիվանդությունների վիրահատությունները դարձել են վճարովի:
Այս լուրը իհարկե մեծ աղմուկ է բարձրացրել հասարակության շրջանում,սակայն որևէ պարզաբանում առողջապաահոթյան նախարարությունից դեռևս չկա: ՀՀ ուռուցքաբանության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գագիկ Բազիկյան խոսքերով,մինչ այդ յուրաքանչյուր հետազոտություն արժեր 52 հազ. 900 դրամ,իսկ մնացած հետազոտություններն ու բուժումն իրականացվում էին պետպատվերի շրջանակներում: Այն հարցին,թե ինչու են հիվանդների մեծ մասը դիմում արտասահմանյան կլինիկաներին,նա պատասխանեց,որ Հայաստանը դեռ պատրաստ չէ տրամադրել վերջին սերնդի դեղամիջոցներ,որոնք արժեն 3-4 հազար դոլար.
Հիվանդների խոսքերով,եթե մի քանի տարի առաջ օնկո հիվանդը համարվում էր " արտոնյալ",ապա այսօր պատկերը լրիվ փոխվել է. ախտորոշումն իմանալուց հետո անմիջապես մտածում են գումար հայթհայթելու մասին; Ի դեպ վիրահատությունների գումարները տատանվում են 230.000 մինչև 600.00 դրամ:
" Ճիշտ է գործում է համավճարի սկզբունքը ,սակայն միևնույն է գումարը հսկայական է", ասում է 45- ամյա Կարինեն,ով պատրաստվում է կրծքագեղձի վիրահատության:
Ի դեպ,ամբողջ աշխարհում նման հիվանդությունների հետազոտություններն ու բուժումն անցկացվում է անվճար; Հիվանդները հույս հայտնեցին,որ մի քանի տարի հետո Հայաստանն էլ հիվանդներին ապրելու հնարավորություն կտա;
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment