Wednesday, December 26, 2012

Քաղաքացիներն աղտոտում են, քաղաքացիներն էլ՝ բողոքում


Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչները բողոքում են շենքերի շուրջը կուտակված աղբից:





 
                             

Քաղաքի աղբահանությունն իրականացնում է «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ը: Բարձրահարկ շենքերի աղբահանությունը կատարվում է շաբաթը մեկ անգամ հատուկ նշանակված օրը: Աղբատար խողովակներ չունեցող շենքերը աղբահանության հստակ գրաֆիկ չունեն, իսկ Էլար թաղամասում շաբաթը մեկ անգամ մեքենան ազդանշան տալով պտտվում է, բնակիչները աղբը բերում են, աշխատողը՝ թափում: Սակայն աղբահանության հերթական օրը դեռ չլրացած՝ շատ շենքերի շուրջ աղբակույտեր են գոյանում: Քաղաքի անտուն, թափառական մարդիկ, նաև փողոցային շներն ու կատուները փորփրում են աղբախցերը և աղբը տարածում են շենքերի շուրջ բոլորը: Բայց ամենասարսափելին էլ կա. շատ քաղաքացիներ աղբը պարզապես թափում են բարձրահարկ շենքերի պատուհաններից:

աղբահանության օր


ֆոտոշարք
Abovyan city-garbage on PhotoPeach  

Տիգրանը շաբաթվա ամեն չորեքշաբթի օրը Աբովյանի Սևանի փողոցի աղբախցերն է  մաքրում: Բնակիչներից է բողոքում, ասում է, որ աղբը թափում են ամենուրեք, «ինչ ասես՝ գցում են»:
 Նույն  փողոցի բնակիչ Շավարշ պապը նույնպես բողոքում է քաղաքի աղտոտվածությունից, նաև բնակիչներից:
«Այդպիսի դեպքեր էլ են լինում. աղբը վերևից շպրտում են: Ես առաջարկել եմ մի քանի շենքերի բնակիչներին, որ աղբատար խողովակները փակել տանք, դրսում աղբամաններ տեղադրենք, որ «կռիսանոցը» վերանա»:
Շավարշ պապի կարծիքով շաբաթը մեկ անգամ աղբահանություն կատարելը բավարար չէ կամ էլ աղբատար խողովակները պետք է փակել: Շավարշ պապի առաջարկին բնակիչները չեն համաձայնվում:
«Ալարում են աղբը ձեռքով տանեն, թափեն»,-նշում է Շավարշ պապը:

  «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱկ-ի տնօրեն Սոս Մելիքջանյանն էլ դա միայն խոսակցություն է համարում.
«Առաջին մի քանի հարկերի բնակիչներն են այդպես ուզում, իսկ յոթերորդ հարկից սկսած պատերազմ է: Ավելին, դա հնարավոր չէ թե´ տեխնիկապես, թե´ ֆինանսապես»:
Պարոն Մելիքջանյանի կարծիքով մեր քաղաքացիներն «այդ մակարդակին չեն հասել», որ աղբը դրսում տեղադրված աղբարկղերի մեջ թափեն, իսկ շաբաթը մեկ անգամ աղբը հավաքելը բավարար է համարում: Բնակիչներն էլ պարտավոր են մաքուր պահել շրջակայքը, որը կարծես թե դեռ չի ստացվում:


          համայնապատկեր Աբովյան քաղաքից
Անփույթ քաղաքացիների համար քաղաքապետարանը որևէ տուգանք չի սահմանում. տեսնելիս գուցե դիտողություն անեն, չնայած «Աղբահանության և
սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի կետերից մեկով արգելվում է աղբը պահել և թափել դրա համար չսահմանված կամ չնախատեսված վայրերում:
Քաղաքացիները բողոքում են, նաև աղտոտում, բայց չեն պատժվում, աղբատար խողովակների փակելն էլ նպատակահարմար չէ:
«Ամբողջ քաղաքը կլցվի աղբարկղերով»,- հավելում է Սոս Մելիքջանյանը:


Garbage_Machinery title=
 Աբովյան քաղաքի աղբատար մեքենաների թիվը 2009-2012 թթ.
easel.ly






View Աբովյան քաղաք in a larger map

No comments:

Post a Comment