Thursday, January 10, 2013

Ինչի համար ենք վճարում համատիրություններին

Կենտրոն համատիրության աշխատակից

Բնակիչները հաճախ հարցնում են թե ուր են գնում իրենց վճարած գումարները: Այս հարցին ես փորցեցի պատասխան տալ, քանի որ իրականում ինձ նույնպես հետաքրքրում է դա: Խոսքը իհարկե այն գումարների մասին է, որ մարդիկ վճարում են գանձող տեսուչներին, ովքեր էլ տվյալ տեղամասային համատիրության աշխատակիցներն են: Վերելակի գումար, բնակելի վարձի գումար, գույքահարկ, աղբահանության վարձ: Արդյո՞ք սրանք պարտադիր նորմերի մեջ են մտնում թե ոչ: Ես փորձեցի խոսել թե բնակիչների, թե աշխատակիցների, թե “Կենտրոն տեղամասային համատիրության” նախագահի հետ: Հայաստանի Հանրապետության օրենքը Համատիրության մասին:


Իրականում գումարները գանձվում են յուրաքանչյուր ամսվա կտրվածքով: Հաշվարկը կատարվում է ըստ բնակարանի քառակուսի մետրի: Հինգ հարկանի շենքերի բնակարանների յուրաքանչյուր քառակուսի մետրը հաշվվում է 15 դրամ, իսկ ավել հարկեր ունեցող շենքերը, որտեղ օգտագործվում է վերելակ, վճարում են 20 դրամ՝ յուրաքանչյուր քառակուսի մետրի համար: Աղբահանությունը գանձվում է ըստ անձերի քանակի, մեկ անձի համար 200 դրամ, առանց տարիքային տարբերության: Վերելակի օգտագործման պատճառով բարձրահարկ շենքերը 20 դրամ են, քանի որ այդտեղ հաշվում են նաև վերելակի սարքին լինելու հանգամանքը. ցանկացած խնդիր կապված վերելակների հետ լուծում է համատիրությունը: Թոշակառուները, հաշմանդամները, կամ միայնակ թոշակառուները ոչ մի առավելություններ չունեն:

Բնակիչների տեսակետը այս նորմերին կարելի է ասել 50/50 է: Որոշները չեն ընդունում նման վճարումները, որոշներն էլ ինչպես մնացած բոլոր կոմունալ վճարումները պարտաճանաչորեն վճարում են նաև այս վարձերը: Մարդիկ զարմանում են և հարցնում, թե ինչու՞ պետությանը պետք է վճարեն իրենց բնակարանի համար, այն դեպքում, երբ դա իրենց սեփականությունն է:

Տվյալ տեսակետի մարդիկ կատարում են միայն աղբահանության վճարումները: Բնակիչներ կային, ովքեր արդեն 8 տարի է վճարում չեն կատարել, և իրենց պարտքը կուտակվել է: Այս հարցին, թե չմուծող անձանց որևէ տույժ հասնում է թե ոչ, համատիրության նախագահ Սուրեն Ներսիսյանը պտասխանեց <<այն բնակարանների վարձերի գումարները, որոնք գերազանցում են 150000 դրամը, տվյալ բնակարանի սեփականատիրոջը դատական նախազգուշացում են ուղարկում, և այդ ժամանակ նա պարտավոր է լինում վճարել պարտքը հակառակ դեպքում 3 ամիս հետո, գործը ուղղարկվում է Դատական Ակտերի Հարկադիր Կենտրոն: Տվյալ ժամանակահատվածում չվճարելու դեպքում ԴԱՀԿ-ն իրավունք է ունենում պարտքի չափով տան գույք բռնագրավել: Իսկ բնակիչը զրկվում է տեղեկանք փաստաթուղթ վերցնելու իրավունքից>>: 
Ես փորձեցի նաև որոշ գանձող տեսուչների հետ զրուցել և հարցնել, թե որքանո՞վ է հեշտ նրանց աշխատանքը: Արդյունքում ստացվեց խորին հիասթափություն: Պարզվում է, որ դա այնքան էլ հեշտ գործ չէ, նախ պետք է լեզու գտնել յուրաքանչյուրի հետ, պետք եղած դեպքում 10 անգամ բացատրել, և ի վերջո, հեշտ չէ ամեն օր զանգել և բնակիչներից գումար պահանջել, իմանալով որ այսօրվա պայմանները այդքան էլ լավ չեն: Համեստություն չարեցի և հարցրեցի նաև նրանց աշխատավարձների մասին: Ես հարցրեցի նաև վերելակների վարձի մասին: Եթե բարձրահարկ շենքերը վճարում են 20 դրամ, այդ դեպքում ինչու է շենքի լիազորը յուրաքանչյուր ամիս վերելակի գումար հավաքում (բնակիչները բողոքել էին այդ մասին, իսկ ես ցանկանում էի իմանալ պատճառը), այդ դեպքում դա ի՞նչ գումար է: Պատասխանը հետևյալն էրՆրանք վճարում են միայն սպասարկման գումարըիսկ լիազորի հավաքած գումարը դա վերելակի հոսանքի գումարն է: Գանձող տեսուչները աշխատում են <<պլանով>>, իսկ աշխատավարձը տոկոսային է. Ամբողջ ամսվա հավաքած գումարի ընդհամենը 7 տոկոսը, որը կազմում է 50-70000 դրամ:

Իհարկե չէի կարող չհարցնել թե <<ու՞ր են գնում այդ գումարները>>: Նախագահը նշեց, որ գումարները նստում են համատիրության բյուջեին, որոնց 40 տոկոսը օգտագործվում է բանվորներին (վթարների դեպքում նորոգում են վերելակները, շենքերի ջրի ընդհանուր խողովակները), հավաքարարներին (մաքրում են մուտքերը և բակերը) վարձատրելու համար, իսկ 60 տոկոսը շենքերի, տանիքների, վերանորոգումների, ապակիների, վերելակների շարժիչների (որոնք բավականին թանկ են) վրա է ծախսվում: Գանձող տեսուչները հավելյալ աշխատվարձ չեն ստանում: Այն հարցին թե Հանրապետությունից բացակայող անձիք կատարում են վճարում թե ոչ, նա պատասխանեց. <<Եթե բնակարանը փակ դուռ է համարվում, այսինքն վարձակալած չէ և ոչ ոք չի բնակվում, ապա աղբահանության վարձ չի գանձվում, իսկ քառակուսի մակերեսի գումարը, այսպես ասած տան վարձը, միանշանակ գանձվում է>>:


1 comment:

  1. Բնակարանը ունի երեք տեսակի մակերես;ա)ընդհանուր,բ)բնակելի,գ)օժանդակ:Խնդրում եմ պարզաբանել ըստ որ տարածքի պետք է վճարել:

    ReplyDelete