Wednesday, October 23, 2013

Կադրեր "Գերբնականը" հեռուստասերիալի նոր եթերաշրջանից

Արդեն երկու շաբաթ է, ինչ ԱՄՆ-ում մեկնարկել է հանրահայտ "Գերբնականը" ("Supernatural") հեռուստասերիալի նոր` 9-րդ եթերաշրջանը: Աշխարհի մի շարք երկրներում ֆանտաստիկ ֆիլմի սիրահարներին հետաքրքրում է հանրահայտ Վինչեսթեր եղբայրների ճակատագիրը: Հեռուստասերիալը մեծ լսարան ունի  նաև Հայաստանում: Բոլոր նրանց, ում հետաքրքրում է, թե ինչպիսին են ֆիլմի գլխավոր դերակատարներ Ջենսեն էյքելսն (Jensen Ackles) ու Ջարեդ Պադալեկին (Jared Padalecki)  հեռուստասերիալի նոր եթերաշրջանում և կադրից դուրս, առաջարկում ենք դիտել հետևյալ տեսանյութը`

Tuesday, October 22, 2013

Սիրուշոն զուգերգով հանդես կգա հույն երգչի հետ

Արդեն տևական ժամանակ է, ինչ Սիրուշոն և    “Եվրատեսիլում” Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը խոսում են նոր նախագծի մասին:  Վերջապես պարզ դարձավ, թե որն է լինելու այդ երկար սպասված անակնկալը:
Ինչպես գրում է “eurovision.tv”-ն` "Եվրատեսիլից" հայտնի հայ և հույն երգիչները` Սիրուշոն և Սակիս Ռուվասը, հանդես կգան զուգերգով: Երգը կոչվում է "See" ("Տես"):
“Հույներն ու հայերը այս երկրագնդի ամենահին ազգերից են: Մեր ազգերի ընկերությունը երկար տարիների պատմություն ունի, և մենք որոշեցինք այն ամրապնդել երգով”,-ասել է Սիրուշոն:
Խոսելով Սիրուշոյի հետ համագործակցության մասին` Սակիս Ռուվասն ասել է.
“Ես, իսկապես, շատ ուրախ եմ և ոգևորված մեր համագործակցության համար: Սիրուշոն հոյակապ արտիստ է, որն ունի  բեմական մեծ էներգետիկա, և ես կարծում եմ, որ բեմի վրա մենք շատ ենք սազում  իրար: Հուսով եմ` դուք ևս կհավանեք այս երգն այնպես, ինչպես մենք ենք հավանում”:

 Սիրուշոն մասնակցել է “Եվրատեսիլ 2008″-ին “Քելե-Քելե” երգով և զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, որը մինչ օրս Հայաստանի գրանցած ամենաբարձր արդյ
ունքն է: Ինչ վերաբերում է Սակիսին, նա “Եվրատեսիլի” բեմում եղել է երեք անգամ: Առաջին անգամ հույն երգիչը մրցույթին մասնակցել է 2004 թ-ին և ներկայացրել է “Shake it” երգը: 2006 թ-ին Սակիսը կրկին մասնակցեց մրցույթին` այս անգամ որպես հանդիսավար, իսկ 2009 թ-ին նա նորից  ներկայացրեց Հունաստանը “Եվրատեսիլում” և կատարեց “This is Our Night" երգը: