Հոկտեմբերի 31ին հայ երիտասարդությունը մեծագույն ոգևորությամբ նշում էր
օտարոտի Դդմատոնը:
Երևանի բոլոր ժամանցային վայրերում այդ օրը նախատեսված էին երեկույթներ, և գրեթե
ամենուր ավելի քան <<կախարդաշատ>> էր:
Երիտասարդներն այդ օրը ներկայացել էին ամենատարբեր կերպարներով` կախարդներից,
հրեշներից սկսած մինչև` հրեշտակներ:
Չնայած վախ առաջացնող կերպարներին` բոլորն էլ ոչ թե սպառնում էին չարաճճիություն
անել (ինչպես տոնն է ենթադրում) կոնֆետներ չտալու դեպքում, այլ պարզապես խմում-երգում-պարում-զվարճանում էին:
Իսկ տոնը, պարզապես, մեկ օրով տարբերվելու և առօրյայից կտրվելու հնարավորություն էր:
No comments:
Post a Comment