Wednesday, November 6, 2013

Անդրե և Լենա Ղազարյան- “Ես քեզ կուզեի ատել”. ՇՈՒՏՈՎ (տեսանյութ)


Հայաստանյան “X-Factor” նախագծի երկրորդ եթերաշրջանի կիսաեզրափակչի ժամանակ, երբ Անդրեի թիմակից Լենա Ղազարյանը կատարեց հատուկ իր համար գրված “Ես քեզ կուզեի ատել” երգը, երգիչը խոստացավ, որ անգամ նախագծից հետո զուգերգով հանդես կգա Լենայի հետ:
“Եվրատեսիլի” առաջին հայ մասնակիցը հավատարիմ մնաց իր խոստմանը: Ավելին, երգիչները տվյալ երգի հիման վրա նկարահանել են նաև տեսահոլովակ, որի պրեմիերան կկայանա շուտով, ավելի կոնկրետ` նոյեմբերի 10-ին:

Մինչ տեսահոլովակի եթեր հեռարձակվելը, Անդրեն “ֆեյսբուքյան” իր էջում կիսվել է տեսահոլովակի թրեյլերով:
 “Ես քեզ կուզեի ատել” երգի հեղինակը Ռոբերտ Թառոյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է:
Ներկայացնում ենք տեսահոլովակի թրեյլերն ու մի քանի կադր նկարահանման հրապարակից: Տեսանյութի լուսանկարները` "Bravo.am"-ի և "Shant TV"-ի:

.
Ահա և ամբողջական երգը` համերգային տարբերակով:

No comments:

Post a Comment