Wednesday, November 6, 2013

Բրյուսովցիները, կարծես, զուգարանի թուղթ են գողանում



Գարշահոտություն, թղթի և օճառի բացակայություն: Ահա սա է Երևանի Վ. Բրյուսովի  անվան պետական լեզվաբանական համալսարանի զուգարաններում տիրող իրավիճակը: 
Հինգհարկանի շենքի վեց զուգարաններից միայն երկուսում է քիչ, թե շատ մաքրություն 
տիրում: 

Վերջիններս նախատեսված են դասախոսների համար, ուր ուսանողների մուտքը խստիվ 
արգելվում է: 

Ուսանողների համար նախատեսված զուգարաններում թղթի և օճառի գրեթե մշտական 
բացակայությունը, աղտոտվածությունն ու տհաճ հոտը շատերին ստիպում են, պարզապես, 
չօգտվել զուգարաններից: Իսկ օգտվողներն էլ դժգոհում են նախևառաջ թղթի 
բացակայությունից, ապա նոր միայն` գարշահոտությունից:

<<Ահավոր է: Ստիպված եմ օգտվում, քանի որ երկար ժամանակ եմ անցկացնում 
համալսարանում: Հոտն անտանելի է, էլ չասեմ, որ գրեթե միշտ թուղթ չկա>>,- ասում է 
ուսանողուհի Լուսինե Գրիգորյանը:

Պարետ Համլետ Սահակյանի կարծիքով տարեկան 600 հատ զուգարանի թղթի փոխարեն, 
եթե նույնիսկ, կրկնակի գնեն, ապա իրավիճակը նույն է լինելու, քանի որ ուսանողների մոտ 
դեռևս չի ձևավորվել զուգարաններից օգտվելու կուլտուրան: 

<<Ես` ինքս  առավոտյան բաժանում եմ թղթերը, հեղուկ օճառները (երբեմն նաև` կոշտ) բայց, հո՞ պարապ չեմ` ամբողջ օրը հետևեմ, թե զուգարանների թղթերն ու օճառները երբ թարմացվելու կարիք կունենան: Լիքը ուրիշ գործեր ունեմ: Հավաքարներին կարգադրված է զբաղվել այդ հարցերով: Սակայն, խեղճերը, երբեմն հոգնում են ուսանողների անբարեխիղճ 
վերաբեմունքից և, բարկությունից կարող է չմաքրեն զուգարանները ու գաք տեսնեք, որ 
մաքուր չէ կամ թուղթ չկա: Դա, հո՞, չի նշանակում, որ նրանք ընդհանրապես չեն մաքրում>>,- ասում է ԼՄՀ մասնաշենքի պարետը:

Հավաքարարների խոսքով անհնար է մշտական մաքրություն և կարգուկանոն պահպանել 
մոտ 4500 ուսանողների առկայության դեպքում, երբ նրանք իրենց հերթին գռեհիկ 
վերաբերմունք են ցուցաբերում զուգարաններից օգտվելիս:

<<Մենք փորձում ենք, հնարավորինս վերահսկել իրավիճակը, բայց ուսանողներն էլ են 
մեղավոր: Դնում ենք այնքան թուղթ, որքան մեզ տալիս են: Եղել են դեպքեր, երբ թղթերը 
գողացել են: Աղջիկ են, երկար մազերը սանրում, լցնում են լվացարանների մեջ>>, - ասում է հերթապահ հավաքարար Նորա Հովհաննիսյանը:

Ըստ պարետի` դժվար է ապահովել կատարյալ մաքրություն, քանի որ հավաքարարները 
պատասխանատու են ոչ միայն զուգարանների, այլև ամբողջ շենքի մաքրության համար: Բուհի ղեկավարությունից յուրաքանչյուր զուգարանի համար մեկական հավաքարար 
ունենալու նրա խնդրանք-պահանջն առ այսօր անտեսված է մնացել: Միայն այս դեպքում հնարավոր կլինի դրսևորել անհրաժեշտ հետևողականություն:

Ի դեպ` հենց պարետի հետ զրույցում պարզեցինք, որ հավաքարարներին տրվում են նաև 
օդափոխիչ նյութեր, որոնց հոտը, կարծես, երբեք չի թարմացրել և ո՛չ մի զուգարան:

Պարետը, պահեստապետը և հավաքարարները կարծում են, թե ուսանողները գողանում են 
զուգարանի թղթերը, երբեմն նաև` կոշտ օճառները:

Նրանք հավաստիացնում են, որ իրենք իրենց գործը լավ են անում, և մինչ այժմ որևէ բողոք չեն ստացել: Սակայն հարցված ուսանողներից շատերը դժգոհում են և ՛ զուգարանի թղթի
 բացակայությունից, և ՛ տհաճ հոտից, և ՛ մաքրությունից:


Հ.Գ. Փորձեցինք մատակարարման բաժնի վարիչից ճշտել, թե որքա՞ն գումար է համալսարանի բյուջեից հատկացվում տնտեսական ապրանքներ գնելուն, և որքա՞ն պետք է հատկացվի անհրաժեշտ քանակությամբ պարագաներ գնելու և զուգարաններում պատշաճ վիճակ ապահովելու համար, սակայն վերջինս արձակուրդում էր: Բացի այդ էլ <<ներքին խոհանոցային>> ծախսերը ուսանողների համար անհասանելի են:


No comments:

Post a Comment