Wednesday, January 8, 2014

Տեսողությունը գրեթե ամբողջությամբ կորցրած ծերունին ավտոմեքենաների մասեր է վերանորոգում


79 ամյա Արթուր պապը երկու տարի առաջ արված աչքի վիրահատությունից հետո գրեթե ամբողջությամբ կորցրել է տեսողությունը: Այդ հանգամանքը, սակայն, ծերունուն չի վհատեցնում. նա շարունակում է ակտիվ կյանքով ապրել, ավելին՝ կարողանում է նախկինի պես   վերանորոգել ավտոմեքենաների մասերը և դրանով ապրուստի գումար վաստակել: Տեղությունը միանգամից է վատացել, անհրաժեշտ է եղել վիրահատական միջամտություն, որի պատճառով նա ստիպվածէ  եղել 250.000 դրամ գումար վճարել: Պետության միակ օգնությունն էլ անվճար բարեգործական ճաշարանի հասցեն ասելն է եղել.<< Միայն  վիահատությունից հետո հասկացա , թե ինչ է նշանակում թոշակով ապրել, բայց մեր երկրում միայն թշակով եթե ապրես շատ կխեղճանաս>>,-ասում է նա:
Արթուր պապն ապրում է Երևանի Արզումանյան փողոցի  վթարային շենքի առաջին հարկում ՝մեկ սենյականոց բնակարանում, միայնակ: Բնակարանը վերանորոգված չէ, այն ծառայում է  և՛ որպես ապրուստի միջոց, և՛ որպես  արհեստանոց, ինչի պատճառով էլ այնտեղ ոչ այնքան մաքուր և խառնաշփոթ վիճակ է: Նրա համար, սակայն, բնակարանն  ունի բոլոր հարմարությունները, տարիների ընթացքում այն իր համար հարազատ օջախ է դարձել:
Պապը պատմեց, որ արդեն 23 տարի է, ինչ այդ գործն է անում՝ նախկինում ավելի շատ գումար է աշխատել՝ օրական մինչև 5.000 դրամ, հիմա տեսողության կորստի պատճառով օրական 1000-2000 դրամ է կարողանում վաստակել.<< Առաջ կարողանում է ինձ, քույրիկիս, որը նորից միայնակ թոշակառու է, որդուս ընտանիքը  պահել, հիմա աշխատածովս մի կերպ ինձ համար եմ գումար վաստակում, ծերունական թոշակս չի բավականեցնում>>:
Նա մեզ պատմեց նաև, որ տեղողության կորստից հետո դժվարանում է մեքենայի հատվածները ամբողջովին ինքնուրույն վերանորոգել. օգնական ունի.<<Հիմա հարևանիս եմ որոշ գործողություններ սովորեցրել, իմ փոխարեն անում է, ես նայում եմ՝ ինչն ինչպես պետք է արվի՝ անում  է, պատկերն ինձ համար այնքան էլ պարզ չի երևում: Գույներն էլ միասին ընտրում ենք, ես չեմ տեսնում՝  նա է հարմարացնում, մնացած ամեն ինչ ինքնուրույն եմ անում>>,-պատմեց Արթուր պապը:

Նա նաև աշակերտ է ունեցել՝ սակայն իր իսկ խոքերով այս գործն այնքան էլ երիտասարդների համար չէ և նրանց նյարդերը շատ հաճախ տեղի են տալիս ու չեն դիմանում  այդ գործին:
Պապը  հավելեց, որ օրական մեկ անգամ հաճախում է  անվճար բարեգործական ճաշարան , հիմա էլ՝ տոն օրերի պատճառով ճաշարանը չի գործում, անհամբեր սպասում է , թե երբ պետք է նորից բացվի, որպեսզի համտեսի այնտեղի ուտեստները: Նա դրանք շատ է հավանում:
<<Չգիտեմ մարդիկ կան , որ դժգոհում են, բայց ինձ դուր է գալիս, հաճույքով գնում գալիս եմ ,  պարզապես տեղն է մի փոքր հեռու>>:
Արթուր պապի  ոչ միայն հյուրասենյակ է և աշխատատեղ և ապրելու  վայր, այլ նաև խոհանոցն է բաժանված երկու մասի՝ մի կողմում աշխատելու գործիքներն են, մյուս կողմում՝ ուտելիքը: Թեև նա պատմեց, որ խոհանոցում  չի պատրաստում, հիմնականում պատրաստի ուտելիքներ է գնում: Իսկ  սառնարանում՝ իր բնորոշմամբ ամեն ինչ կա, հարևաններն էլ  օգնում են.<< Նախկինում , երբ տեղողությունս լավ էր, ես էլ իրենց  տան անսարքի բաները վերանորոգում էր, հիմա իրենք  էլ ինձ այդ իմ արած լավությունների համար ուտելիք են բերում՝ ճաշ, թխվածք, նույնիսկ պահածոներ>>:
Նրա խոսքերով՝ իրեն նույնիսկ գովազդ անհրաժեշտ պետք չէ, քաղաքում բոլորն իրեն ճանաչում են և մեկը մյուսին ասելով գտնում են:Ասում է, թե Երևանում այդ գործը  երկու մարդ է անում, որոնցից մեկն ինքն է: Արթուր պապը վատ տեսողության պատճառով մեծ գրանցամատյան է պահում ,  հաճախորդների անունները մեծ-մեծ տառերով գրում, ապա խոշորացույցով մի կերպ տարբերակում իր գրածը.<< Երբ մարդը բերումէ  աշխատանքը, գրում եմ մեքենայի տիրոջ անունը, հեռախոսահամարը, ժամկետը՝ երբ պետք է հասցնեմ, աշխատում եմ երբեք չուշացնել>>,- իր կյանքն է այսպես է բնորոշում մեկ  ամսից իր  80 ամյա տարեդարձր տոնել պատրաստվող Արթուր պապը:
                                                                                          Մարիամ Գրիգորյան


No comments:

Post a Comment