Wednesday, January 8, 2014

Երկրաշարժ, որը ցնցեց մեդիան

Սպիտակի ավերիչ երկրաշարժից 25 տարի անց <<Երկրաշարժ, որը ցնցեց մեդիան>> շրջիկ ցուցահանդեսը պատմում է օրվա ու ողբերգության լուսաբանման մասին:

Սեպտեմբերի 26-ին՝ Գյումրու «Սթիլ» կերպարվեստի թանգարանում տեղի ունեցավ ցուցահանդեսի բացման արարողությունը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» մեդիա թանգարան» նախագծի շրջանակներում: 


Լրատուն մուլտիմեդիա ցուցահանդես
from Internews Armenia on Vimeo.

Ըստ կազմակերպիչների <<Լրատունը>> կոչված է ներկայացնելու Հայաստանի վերջին 25 տարվա նշանակալի իրադարձությունների լուսաբանման պատմությունը. 

Ի՞նչ փոփոխությունների են ենթարկվել ԶԼՄ-ները Խորհրդային Միության փլուզումից և Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո անցած շուրջ քառորդ դարում, ինչպե՞ս են նրանք լուսաբանել երկրի համար բախտորոշ իրադարձությունները և այլն:




Եթե հայաստանյան շատ այլ ցուցահանդեսներում արգելվում է դիպչել ցուցանմուշներին, ապա այստեղ դա խրախուսվում է. այդպես ավելի շատ տեղեկություն կստանաս: 




Չորս մարզերում` Գյումրիում, Վանաձորում, Մարտունիում և Կապանում լինելուց հետո երկրաշարժի 25-րդ տարելիցի նախօրեին՝ դեկտեմբերի 6-ին, ցուցահանդեսը վերադարձել և օթևանել է Խնկո Ապոր մանկական գրադարանում: 

Նախագծի հեղինակ Վահրամ Մարտիրոսյանի խոսքով թանգարանը իր նախատիպից` վաշինգտոնյան <<Նյուզյում>> կոչվող թանգարանից, տարբերվում է նրանով, որ այստեղ նյութը ոչ միայն ցուցադրվում է, այլև մեկնաբանվում:




Ցուցահանդեսի տաղավարները ներկայացնում են հայկական, արտասահմանյան և սովետական ռուսալեզու մամուլի ամենաբնորոշ հրապարակումները և թերթերի առաջին էջերը, հեռուստատեսային ռեպորտաժներ, լուսանկարներ, վավերագրական ֆիլմեր, ինչպես նաև չլուսաբանված արխիվային նյութեր:

Մամուլի մոտ տասը հազար հրապարակումներից ընտրվել է 80 հոդված, առանձնացվել են տասը լուսանկարիչների մի քանի տասնյակ նկարներ: Իսկ թե ինչպես են լուսաբանել երկրաշարժը, պատմում են հենց լրագրողներն ու լուսանկարիչները:





Մեդիա թանգարանը, սակայն, իր այցելուներին միայն երկրաշարժի լուսաբանման պատմությունը չէ, որ առաջարկում է: 

Այստեղ <<Մեդիամարտ>> խաղի միջոցով կարելի է ստուգել և լրացնել մեդիայի վերաբերյալ գիտելիքները, ինչպես նաև <<ռեպորտաժ վարել>> աշխարհի ցանկացած վայրից` ձևօրինակման տեխնիկայի օգնությամբ:



Այժմ Վահրամ Մարտիրոսյանն իր երկու տարվա հետազոտության արդյունքները մի մութ անկյունում չկուտակելու համար բանակցում է Խնկո Ապոր գրադարանի ղեկավարության հետ, որպեսզի շաբաթը գոնե մեկ անգամ հանրությունը դրանք ուսումնասիրելու հնարավորություն ունենա:

Իսկ մինչ այդ, պետք է նոր նախաձեռնությունների մասին մտածել: <<Լրատուն մեդիանախագծի հաջորդ թեմաներն են լինելու Արցախյան պատերազմը, անկախության համար պայքարը, Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը, այսինքն` այնպիսի իրավիճակներ, երբ լրագրողից պահանջվում է քաջություն և երբ լրագրողը հայտնվում է երկընտրանքի առջև` օգնել մարդկանց, թե կատարել մասնագիտական պարտականությունը:



     Շուշան Պողոսյան

1 comment:

  1. Poker Rooms at Harrah's Philadelphia Casino - JTM Hub
    This 익산 출장샵 includes room 거제 출장안마 service, dining and hotel amenities. Players can enjoy 대구광역 출장샵 playing at 성남 출장샵 Harrah's Philadelphia Casino in Chester. J.M. 경기도 출장마사지 Casinos. This

    ReplyDelete