Wednesday, January 8, 2014

Կուտակային Կենսաթոշակային համակարգ

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում  և հարակից 11 օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու  կառավարության օրենսդրական առաջարկը Ազգային ժողովն ընդունեց քաղաքական բևեռացման  պայմաններում: 4 խմբակցություններ առաջին ընթերցման ժա­մանակ բոյկոտեցին փաթեթի քվեարկությունը, իսկ երկրոր­դին հիմնականում դեմ քվեարկեցին: Խորհրդարանական ուժերի դիրքորո­շում­ներն ու քվեարկությունները համադրելով նրանց նախընտ­րա­կան ծրագրերի հետ,  պարզ է դառնում, որ բևեռացումը հիմնականում քաղաքական ենթատեքստ ուներ:   Տեղեկանք. 2012 թ. նոյեմբերի 12-ին Ազգային Ժողովը ձայների 69 կողմ, 32 դեմ հարաբերակցությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում  և հարակից 11 օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու  կառավարության օրենսդրական առաջարկը: Փաթեթով կառավարությունը լրացումներ էր կատարում դեռևս 2010-ին ընդունված մայր փաթեթում, որով Հայաստանում ներդրվում է կենսաթոշակային համակարգի բազմաստիճան մոդելը.  գործող բաշխողական համակարգը լրացվում է երկու նոր՝պարտադիր և կամավոր կուտակային աստիճաններով։ Կամավոր կենսաթոշակային համակարգը Հայաստանում ներդվել է 2011 թ.-ից, 2014 նախատեսվում է պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը: Վերջինիս հիմքում դրվում է ոչ թե  աշխատանքային ստաժը, այլ կատարված սոցիալական վճարումների չափը:
2014  թվականի հունվարի 1-ից պարտադիր կուտակային համակարգի մասնակից են դառնում այն վարձու աշխատողներն ու  անհատ ձեռնարկատերերը,  ովքեր չեն բոլորել 40 տարեկանը:
Պարտադիր կենսաթոշակային կուտակային վճարները կազմելու են աշխատավարձի 10  տոկոսը,  որի կեսը՝  5 տոկոսը,  բայց ոչ ավելի, քան 25000  դրամը,   վճարում է պետությունը։
Կենսաթոշակային գումարները ինդեքսավորվելու են ըստ գնաճի և ինֆլյացիայի տեմպերի:  Միջոցները կուտակվելու են հիմնադրամներում և ներդրվելու են տնտեսության տարբեր ոլորտնե­րում` շահույթ ապահովելու նպատակով
Հայ ազգային կոնգրես.   Դեռևս 2010թ. հրապարակած կենսաթոշակային բարեփոխումների մասին իր հեղինակած ծրագրով Կոնգրեսն առաջ էր քաշում կենսաթոշակային խառը` բաշխողականին զուգահեռ կամավոր կու­տա­կային համակարգի մոդելը: Այն կառավարության եր­կայացրած օրենսդրական փաթեթին հակադրվում է 3 հիմնական կետում: Առա­ջին` Կոնգրեսը նախապատվությունը տալիս է կենսաթոշակի կուտակման կամավո­րության սկզբունքին, կառավարությունը` պարտադիր: Երկրորդ` ըստ ՀԱԿ-ի` կենսաթոշակի մաս կազմող համավճարները պետք է մուծի գործա­տուն, փաթեթով այդ պարտականությունը դրվում է պետբյուջեի վրա: Երրորդ` կենսաթոշակային հիմնադրամների գումարները պետք է մնան Հայաստանում և ներդրվեն երկրի տնտեսության արտադրական և սոցիալական ենթակա­ռուցվածք­ներում, և պետությունն էլ պետք է վերահսկի ակտիվների կառավարումը, մինչդեռ ընդունված փաթեթով նման սահմանափումներ դրված չեն: ՀԱԿ-ն առաջարկում է նաև աշխատավարձում կենսաթոշակային վճարների չափաբաժնի աստիճանական աճ՝ տասը տարի հետո 8 տոկոսի հասցնելու հեռանկարով: Շեշտադրում­նե­րը կատարում է կենսաթոշակային միջոցների վերադարձե­լիության, կառավարման ռիսկերի նվազեցման և պետության պատասխանատ­վության վրա: Ըստ այդմ` դեմ քվեարկելով կառավարության ներկայացրած փաթեթին` ՀԱԿ-ը հա­վա­տարիմ է մնում իր ծրագրային հիմնադրույթներին, քանի որ դրանք փաթեթին հակասում են սկզբունքային կետերում: Սակայն ՀԱԿ-ն իր դիրքրոշումը ԱԺ-ում պաշտպանեց ոչ այնքան այդ հակադրությունների վրա շեշ­տադրումներ կատարելով` որքան պատճառաբանելով  նման  ծրագրի  ներդրման          ան­հա­մատեղելիությունը Հայաստանի սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական իրո­ղություններին:
ՀՅԴ  ծրագրում կոնկրետացված է միջին աշխատանքային կենսաթոշակի չափը` 63 հազար դրամ, բայց հստակեցված չէ այս կրկնակի բարձրացման մեխա­նիզմը: Այն համապատասխանում է «յուրաքանչյուր քաղաքացու համար կենսապա­հովման նվազագույն բյուջեից ոչ ցածր եկամուտ»  ապահովելու ելակետային դրույ­թին, թեև այս ձևակերպումը թույլ չի տալիս հասկանալ, թե որաքանով են գնաճը և ինֆլյացիան` կենսապահովման նվազագույն բյուջեի վրա ազդող երկու հիմնական ռիս­կային գործոնները, հաշվի առնված: ՀՅԴ-ի ծրագրային մոտեցումը կառավարության քաղաքականութ­յունից ևս տարբերվում է նրանով, որ ոչ թե միանգամից ու ամբողջական անցում է առաջարկում բաշխողականից պարտադիր կուտակային համա­կարգի, այլ էվոլյուցիոն` սկզբի համար կենսաթոշակային խառը համակարգ ներդնելու միջոցով: ՀՅԴ-ն, սակայն, չի բացատրում, թե այս երկու ձևերի ինչպիսի համադրում է պատ­կե­րացնում, թեև այդ անորոշությունը որոշակի ճկունություն է ապահովում խմբակցության գործո­ղությունների համար` ի տարբերություն ՀԱԿ-ի, որն առաջարկում է կոնկրետ մեխանիզմներ: Սակայն, չնայած այս երկու խմբակցություններն առաջարկվող փաթեթի նկատմամբ հանդես եկան նույն` մերժողական դիր­քորոշմամբ, ՀՅԴ-ի հիմնավորումները շատ ավելի առարկայական էին: ՀՅԴ առարկությունները վերաբերում էին  քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմը սկզբունքորեն փոխելուն, ինչն արվում էր փաթեթում ներառված «Եկամտային հարկի մասին» օրենքով (որով, նույ­նիսկ անկախ եկամուտ ունենալու հանգամանքից, քաղաքացու հարկ վճարելը դառնում էր պարտադիր նորմ): Խմբակցությունը նաև կարծում էր, որ կենսաթոշակային հիմնադրամներում կուտակված միջոցների կառավարման ռիսկայնությունը շատ մեծ է, և որ գործադիրը քանդում է կամավոր կուտակային համա­կարգը` այս ռեժիմից օգտվող քաղաքացիներին ենթարկելով կրկնակի հարկման:  Ավելին՝ ՀՅԴ-ի կարծիքով՝ սա ոչ թե կեն­սաթոշակային բարեփոխումներին, այլ ընդամենը բանկային համակարգին լրացուցիչ շրջա­նառու միջոցներով ապահովելուն ուղղված փաթեթ է: Եթե այս հիմնավորումներն ընդունենք որպես վերոնշյալ ծրագրային անորոշության մեղմացում, ապա ՀՅԴ-ն իր քաղաքական կեցվածքով դուրս չի եկել ծրագրային մոտեցումների շրջանակից: «Ժառանգության»  նախընտրական ծրագրի` սոցիակական ոլորտին առնչվող բաժնում կենսաթոշակային համակարգը ոչ ներկայով, ոչ էլ, առավել ևս, տեսլականով արտացոլված չէ, հետևաբար դժվար է ասել` այս ոլոր­տին առնչվող նրա գործունեությունը որքանով է համահունչ կամ հակասող ծրագ­րին: Կարելի է անգամ կարծել, որ կուսակցությունը կենսաթոշակային հա­մա­կարգի ընտրության հարցը սոցիալական ապահովման և արդարության մեխա­նիզմ չի դիտարկում կամ այս ոլորտում էական խնդիրներ չի տես­նում: Սակայն նման ընկալումը չի տեղա­վորվում ընդհանուր սոցիալական համակարգին վերաբերող նրա ծրագրային մյուս հիմնադրույթների փիլիսոփայության մեջ: Դա է պատ­ճառը, որ մինչև քվեարկությունը «Ժառանգությունը» չհստակեցրեց իր դիրքրոշումը խնդրո առարկայի վերաբերյալ՝ պաշտոնական կարծիք չհնչեցրեց, ելույթով հանդես չեկավ, և փաթեթին, այնուամենայնիվ, դեմ քվեարկեց: Որևէ հիմնավորմամբ իր քվեարկութ­յունը չբացատրելը թույլ է տալիս եզրակացնել, որ «Ժառանգությունը» դեմ է արտահայտվել միայն ընդդիմության միաս­նականությունը չխախտելու նկատառումներով: ԲՀԿ  ծրագրի թերևս ամենաընդհանրական և կոնկրետությունից զուրկ հատվածը կենսաթոշակային ոլորտն է: Դրան վերաբերող նրա ծրագրային հենքը ոչ թե համակարգային փոփո­խությունների, այլ «աշխատանքի քանակին, որակին, և գնաճին համարժեք»  վարձատրության և նորմալ կենսապահովման համար բավարար թոշակի ապահովման անհրաժեշտության դիտարկումն է: ԲՀԿ-ն դնում է ընդամենը «պետա­կան քաղաքականության կատարելագործման»  խնդիր, ինչը նշանակում է ծրագրային մակարդակով խրախուսել պարտադիր կուտակային համակարգին անցնելու ներկայիս քաղաքականությունը: Սա բնական է. կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը սկսվել է 2010թ.՝ նախատեսելով, որ 2014թ. պետք է անցում կատարվի պարտադիր կուտակային համակարգին: Այդ ժամանակ ԲՀԿ-ն ոչ միայն կոալիցիայի մաս էր, այլև ստանձնել էր սոցիալական ոլորտի քաղաքականության իրակացման կոալիցիոն քվոտան, այսինքն՝ լիարժեք պատասխա­նատվություն էր կրում գործադիրի քաղաքական կուրսի համար:  2010 թ.-ի դեկտեմբերին կոնսաթոշակային բարեփոխումների մայր փաթեթին  ԲՀԿ-ն կողմ է քվեարկել, 2012 թ.-ին նույն փաթեթում  լրացումներ ու փոփոխություններ առաջարկող նախագծերին՝ դեմ ,  հիմնա­վորելով, թե պարտադիր կուտա­կային համակարգին պետք է անցնել «այն ժամանակ, երբ երկրում մի քանի տարի անընդմեջ տնտեսա­կան աճ գրանցվի»: Բայց մեղմելու համար նախկին և ներկա դիրքրոշումների աղա­ղակող հակասությունը, ԲՀԿ-ն  կառչեց միջանկյալ` առայժմ միայն կամավոր կուտակային համակարգը զարգացնելու գաղափարից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2010-11թթ. համակարգային այս փոփոխութ­յուն­ները նրա մասնակցությամբ են սկսվել ու շարունակություն ստացել, ԲՀԿ-ի նորովի մոտեցումը պետք է գնահատել նրա ծրագրային հիմնա­դրույթ­ներին հակասող և բացառապես քաղաքական-իրավիճակային մոտիվացիայով: ՕԵԿ  նախընտրական ծրագրի` կենսաթոշակային ոլորտին վերաբերող հատվածն աչքի է ընկնում  կոնկրետացվածությամբ: ՕԵԿ-ն առաջարկում է ոլորտի արմատական բարեփոխում` կուտակային ապահովագրական համակարգի ներդրմամբ և գործող կենսաթոշակների բարձրացում՝ միջին աշխատավարձի 35 տոկոսից ոչ պակաս: Կարևորված է կենսաթոշակների ինդեքսավորումը գնաճին համապատասխան: Խմբակցությունը կառավարության ներկայացրած փաթեթին կողմ է քվեարկել, ինչը համապատասխանում  է ծրագրային հիմնադրույթների առաջին բաղադրիչին: Սակայն քննարկումներին ՕԵԿ-ը գրեթե չի մասնակցել, ինչը թույլ չի տալիս հստակ ասել, թե որքանով  է կենսաթաշակային հիմնադրամների և միջոցների կառավարման` օրինագծով նախատեված մեխանիզմները լիարժեք համարում իր ծրագրով կարևորած միջոցների ապահովության իմաստով: Նույնը վերաբերում է նաև ծրագրային երկրորդ` թոշակների բարձրացման բաղադրիչին. սա սկզբունքային պահ է, որովհետև ծրագրում երաշխավորման էլեմենտին նախապայմանային նշանակություն է տրված: Այսինքն՝ քննարկումներից խուսափելը կարելի է ընկալել իբրև խուսափում այս համակարգի արդյունավետության համար քաղաքական պատասխանատվությունից, իսկ կողմ քվեարկելը՝ կոալիցիոն պարտավորվածություն: ՀՀԿ  Իրական իշխանություն ունեցող կուսակցության նախընտրական ծրագրում կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ընդամենը երկու նախադասություն կա: Դրանցով միայն ամրագրվում է համակարգի բարեփոխումների շարունակականության սկզբունքը, ինչպես նաև դրվում է պետական բյուջեի միջոցներով կենսաթոշակային միջոցները կրկնապատկելու խնդիր: Ծրագիրը զերծ է բարեփոխումների կոնկրետ ժամկետների և մեխանիզմների հստակեցումից: Ուշագրավ է, սակայն, որ ՀՀԿ-ն ծրագրում խոսում է ոչ թե կուտակային համակարգի ներդրման պրոցեսը հանգուցալուծելու, այլ սկսելու մասին, թեև այս փոփոխությունների ուղղությամբ քաղաքական քննարկումներն սկսվել էին դեռևս 2001-2002թթ. և օրենքի տեսք ստացել 2010թ., որի հիման վրա 2011թ. սկսեց գործել կամավոր կուտակային համակարգը: Բացի դրանից, ծրագրի հաշվետվության մասում, որը զուգահեռաբար ներկայացվում է ըստ յուրաքանչյուր ենթաոլորտի, կամավոր կուտակային համակարգի ներդրման մասին առհասարակ որևէ հիշատակում չկա: Սա թույլ է տալիս եզրակացնելու, որ կամավոր կուտակային համակարգի ներդրումը իշխանական կուսակցությունը չի ընկալել իբրև լիարժեք բարեփոխման շրջափուլ: Այսպիսով, ՀՀԿ-ՕԵԿ տանդեմը՝ապահովելով կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթի ընդունումը, ամբողջական պատասխանատվություն ստանձնեց մի համակարգի ներդրման համար, որի պտուղներն սկսելու են ի հայտ գալ  25-26 տարի հետո:  
Պարտադիր կուտակային կեսաթոշակին անցնելու նոր բաղադրիչը հասարակության շրջանում դժգոհությունների ալիք է բարձրացրել: Հիմնականում օրենքին կողմ արտահայտվողները պնդում են, որ առանց կուտակային համակարգի այժմյան երիտասարդները թոշակ կարող են չստանալ, քանի որ մենք ծերացող հասարակություն ենք: Իսկ այսօր դժգոհ  երիտասարդը համոզված է, որ այդ համակարգը հակասահմանադարական է:«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում  և հարակից 11 օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու  կառավարության օրենսդրական առաջարկը Ազգային ժողովն ընդունեց քաղաքական բևեռացման  պայմաններում: 4 խմբակցություններ առաջին ընթերցման ժա­մանակ բոյկոտեցին փաթեթի քվեարկությունը, իսկ երկրոր­դին հիմնականում դեմ քվեարկեցին: Խորհրդարանական ուժերի դիրքորո­շում­ներն ու քվեարկությունները համադրելով նրանց նախընտ­րա­կան ծրագրերի հետ,  պարզ է դառնում, որ բևեռացումը հիմնականում քաղաքական ենթատեքստ ուներ:   Տեղեկանք. 2012 թ. նոյեմբերի 12-ին Ազգային Ժողովը ձայների 69 կողմ, 32 դեմ հարաբերակցությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում  և հարակից 11 օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու  կառավարության օրենսդրական առաջարկը: Փաթեթով կառավարությունը լրացումներ էր կատարում դեռևս 2010-ին ընդունված մայր փաթեթում, որով Հայաստանում ներդրվում է կենսաթոշակային համակարգի բազմաստիճան մոդելը.  գործող բաշխողական համակարգը լրացվում է երկու նոր՝պարտադիր և կամավոր կուտակային աստիճաններով։ Կամավոր կենսաթոշակային համակարգը Հայաստանում ներդվել է 2011 թ.-ից, 2014 նախատեսվում է պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը: Վերջինիս հիմքում դրվում է ոչ թե  աշխատանքային ստաժը, այլ կատարված սոցիալական վճարումների չափը:
2014  թվականի հունվարի 1-ից պարտադիր կուտակային համակարգի մասնակից են դառնում այն վարձու աշխատողներն ու  անհատ ձեռնարկատերերը,  ովքեր չեն բոլորել 40 տարեկանը:
Պարտադիր կենսաթոշակային կուտակային վճարները կազմելու են աշխատավարձի 10  տոկոսը,  որի կեսը՝  5 տոկոսը,  բայց ոչ ավելի, քան 25000  դրամը,   վճարում է պետությունը։
Կենսաթոշակային գումարները ինդեքսավորվելու են ըստ գնաճի և ինֆլյացիայի տեմպերի:  Միջոցները կուտակվելու են հիմնադրամներում և ներդրվելու են տնտեսության տարբեր ոլորտնե­րում` շահույթ ապահովելու նպատակով
Հայ ազգային կոնգրես.   Դեռևս 2010թ. հրապարակած կենսաթոշակային բարեփոխումների մասին իր հեղինակած ծրագրով Կոնգրեսն առաջ էր քաշում կենսաթոշակային խառը` բաշխողականին զուգահեռ կամավոր կու­տա­կային համակարգի մոդելը: Այն կառավարության եր­կայացրած օրենսդրական փաթեթին հակադրվում է 3 հիմնական կետում: Առա­ջին` Կոնգրեսը նախապատվությունը տալիս է կենսաթոշակի կուտակման կամավո­րության սկզբունքին, կառավարությունը` պարտադիր: Երկրորդ` ըստ ՀԱԿ-ի` կենսաթոշակի մաս կազմող համավճարները պետք է մուծի գործա­տուն, փաթեթով այդ պարտականությունը դրվում է պետբյուջեի վրա: Երրորդ` կենսաթոշակային հիմնադրամների գումարները պետք է մնան Հայաստանում և ներդրվեն երկրի տնտեսության արտադրական և սոցիալական ենթակա­ռուցվածք­ներում, և պետությունն էլ պետք է վերահսկի ակտիվների կառավարումը, մինչդեռ ընդունված փաթեթով նման սահմանափումներ դրված չեն: ՀԱԿ-ն առաջարկում է նաև աշխատավարձում կենսաթոշակային վճարների չափաբաժնի աստիճանական աճ՝ տասը տարի հետո 8 տոկոսի հասցնելու հեռանկարով: Շեշտադրում­նե­րը կատարում է կենսաթոշակային միջոցների վերադարձե­լիության, կառավարման ռիսկերի նվազեցման և պետության պատասխանատ­վության վրա: Ըստ այդմ` դեմ քվեարկելով կառավարության ներկայացրած փաթեթին` ՀԱԿ-ը հա­վա­տարիմ է մնում իր ծրագրային հիմնադրույթներին, քանի որ դրանք փաթեթին հակասում են սկզբունքային կետերում: Սակայն ՀԱԿ-ն իր դիրքրոշումը ԱԺ-ում պաշտպանեց ոչ այնքան այդ հակադրությունների վրա շեշ­տադրումներ կատարելով` որքան պատճառաբանելով  նման  ծրագրի  ներդրման          ան­հա­մատեղելիությունը Հայաստանի սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական իրո­ղություններին:
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում  և հարակից 11 օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու  կառավարության օրենսդրական առաջարկը Ազգային ժողովն ընդունեց քաղաքական բևեռացման  պայմաններում: 4 խմբակցություններ առաջին ընթերցման ժա­մանակ բոյկոտեցին փաթեթի քվեարկությունը, իսկ երկրոր­դին հիմնականում դեմ քվեարկեցին: Խորհրդարանական ուժերի դիրքորո­շում­ներն ու քվեարկությունները համադրելով նրանց նախընտ­րա­կան ծրագրերի հետ,  պարզ է դառնում, որ բևեռացումը հիմնականում քաղաքական ենթատեքստ ուներ:   Տեղեկանք. 2012 թ. նոյեմբերի 12-ին Ազգային Ժողովը ձայների 69 կողմ, 32 դեմ հարաբերակցությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում  և հարակից 11 օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու  կառավարության օրենսդրական առաջարկը: Փաթեթով կառավարությունը լրացումներ էր կատարում դեռևս 2010-ին ընդունված մայր փաթեթում, որով Հայաստանում ներդրվում է կենսաթոշակային համակարգի բազմաստիճան մոդելը.  գործող բաշխողական համակարգը լրացվում է երկու նոր՝պարտադիր և կամավոր կուտակային աստիճաններով։ Կամավոր կենսաթոշակային համակարգը Հայաստանում ներդվել է 2011 թ.-ից, 2014 նախատեսվում է պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը: Վերջինիս հիմքում դրվում է ոչ թե  աշխատանքային ստաժը, այլ կատարված սոցիալական վճարումների չափը:
2014  թվականի հունվարի 1-ից պարտադիր կուտակային համակարգի մասնակից են դառնում այն վարձու աշխատողներն ու  անհատ ձեռնարկատերերը,  ովքեր չեն բոլորել 40 տարեկանը:
Պարտադիր կենսաթոշակային կուտակային վճարները կազմելու են աշխատավարձի 10  տոկոսը,  որի կեսը՝  5 տոկոսը,  բայց ոչ ավելի, քան 25000  դրամը,   վճարում է պետությունը։
Կենսաթոշակային գումարները ինդեքսավորվելու են ըստ գնաճի և ինֆլյացիայի տեմպերի:  Միջոցները կուտակվելու են հիմնադրամներում և ներդրվելու են տնտեսության տարբեր ոլորտնե­րում` շահույթ ապահովելու նպատակով
Հայ ազգային կոնգրես.   Դեռևս 2010թ. հրապարակած կենսաթոշակային բարեփոխումների մասին իր հեղինակած ծրագրով Կոնգրեսն առաջ էր քաշում կենսաթոշակային խառը` բաշխողականին զուգահեռ կամավոր կու­տա­կային համակարգի մոդելը: Այն կառավարության եր­կայացրած օրենսդրական փաթեթին հակադրվում է 3 հիմնական կետում: Առա­ջին` Կոնգրեսը նախապատվությունը տալիս է կենսաթոշակի կուտակման կամավո­րության սկզբունքին, կառավարությունը` պարտադիր: Երկրորդ` ըստ ՀԱԿ-ի` կենսաթոշակի մաս կազմող համավճարները պետք է մուծի գործա­տուն, փաթեթով այդ պարտականությունը դրվում է պետբյուջեի վրա: Երրորդ` կենսաթոշակային հիմնադրամների գումարները պետք է մնան Հայաստանում և ներդրվեն երկրի տնտեսության արտադրական և սոցիալական ենթակա­ռուցվածք­ներում, և պետությունն էլ պետք է վերահսկի ակտիվների կառավարումը, մինչդեռ ընդունված փաթեթով նման սահմանափումներ դրված չեն: ՀԱԿ-ն առաջարկում է նաև աշխատավարձում կենսաթոշակային վճարների չափաբաժնի աստիճանական աճ՝ տասը տարի հետո 8 տոկոսի հասցնելու հեռանկարով: Շեշտադրում­նե­րը կատարում է կենսաթոշակային միջոցների վերադարձե­լիության, կառավարման ռիսկերի նվազեցման և պետության պատասխանատ­վության վրա: Ըստ այդմ` դեմ քվեարկելով կառավարության ներկայացրած փաթեթին` ՀԱԿ-ը հա­վա­տարիմ է մնում իր ծրագրային հիմնադրույթներին, քանի որ դրանք փաթեթին հակասում են սկզբունքային կետերում: Սակայն ՀԱԿ-ն իր դիրքրոշումը ԱԺ-ում պաշտպանեց ոչ այնքան այդ հակադրությունների վրա շեշ­տադրումներ կատարելով` որքան պատճառաբանելով  նման  ծրագրի  ներդրման          ան­հա­մատեղելիությունը Հայաստանի սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական իրո­ղություններին:
ՀՅԴ  ծրագրում կոնկրետացված է միջին աշխատանքային կենսաթոշակի չափը` 63 հազար դրամ, բայց հստակեցված չէ այս կրկնակի բարձրացման մեխա­նիզմը: Այն համապատասխանում է «յուրաքանչյուր քաղաքացու համար կենսապա­հովման նվազագույն բյուջեից ոչ ցածր եկամուտ»  ապահովելու ելակետային դրույ­թին, թեև այս ձևակերպումը թույլ չի տալիս հասկանալ, թե որաքանով են գնաճը և ինֆլյացիան` կենսապահովման նվազագույն բյուջեի վրա ազդող երկու հիմնական ռիս­կային գործոնները, հաշվի առնված: ՀՅԴ-ի ծրագրային մոտեցումը կառավարության քաղաքականութ­յունից ևս տարբերվում է նրանով, որ ոչ թե միանգամից ու ամբողջական անցում է առաջարկում բաշխողականից պարտադիր կուտակային համա­կարգի, այլ էվոլյուցիոն` սկզբի համար կենսաթոշակային խառը համակարգ ներդնելու միջոցով: ՀՅԴ-ն, սակայն, չի բացատրում, թե այս երկու ձևերի ինչպիսի համադրում է պատ­կե­րացնում, թեև այդ անորոշությունը որոշակի ճկունություն է ապահովում խմբակցության գործո­ղությունների համար` ի տարբերություն ՀԱԿ-ի, որն առաջարկում է կոնկրետ մեխանիզմներ: Սակայն, չնայած այս երկու խմբակցություններն առաջարկվող փաթեթի նկատմամբ հանդես եկան նույն` մերժողական դիր­քորոշմամբ, ՀՅԴ-ի հիմնավորումները շատ ավելի առարկայական էին: ՀՅԴ առարկությունները վերաբերում էին  քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմը սկզբունքորեն փոխելուն, ինչն արվում էր փաթեթում ներառված «Եկամտային հարկի մասին» օրենքով (որով, նույ­նիսկ անկախ եկամուտ ունենալու հանգամանքից, քաղաքացու հարկ վճարելը դառնում էր պարտադիր նորմ): Խմբակցությունը նաև կարծում էր, որ կենսաթոշակային հիմնադրամներում կուտակված միջոցների կառավարման ռիսկայնությունը շատ մեծ է, և որ գործադիրը քանդում է կամավոր կուտակային համա­կարգը` այս ռեժիմից օգտվող քաղաքացիներին ենթարկելով կրկնակի հարկման:  Ավելին՝ ՀՅԴ-ի կարծիքով՝ սա ոչ թե կեն­սաթոշակային բարեփոխումներին, այլ ընդամենը բանկային համակարգին լրացուցիչ շրջա­նառու միջոցներով ապահովելուն ուղղված փաթեթ է: Եթե այս հիմնավորումներն ընդունենք որպես վերոնշյալ ծրագրային անորոշության մեղմացում, ապա ՀՅԴ-ն իր քաղաքական կեցվածքով դուրս չի եկել ծրագրային մոտեցումների շրջանակից: «Ժառանգության»  նախընտրական ծրագրի` սոցիակական ոլորտին առնչվող բաժնում կենսաթոշակային համակարգը ոչ ներկայով, ոչ էլ, առավել ևս, տեսլականով արտացոլված չէ, հետևաբար դժվար է ասել` այս ոլոր­տին առնչվող նրա գործունեությունը որքանով է համահունչ կամ հակասող ծրագ­րին: Կարելի է անգամ կարծել, որ կուսակցությունը կենսաթոշակային հա­մա­կարգի ընտրության հարցը սոցիալական ապահովման և արդարության մեխա­նիզմ չի դիտարկում կամ այս ոլորտում էական խնդիրներ չի տես­նում: Սակայն նման ընկալումը չի տեղա­վորվում ընդհանուր սոցիալական համակարգին վերաբերող նրա ծրագրային մյուս հիմնադրույթների փիլիսոփայության մեջ: Դա է պատ­ճառը, որ մինչև քվեարկությունը «Ժառանգությունը» չհստակեցրեց իր դիրքրոշումը խնդրո առարկայի վերաբերյալ՝ պաշտոնական կարծիք չհնչեցրեց, ելույթով հանդես չեկավ, և փաթեթին, այնուամենայնիվ, դեմ քվեարկեց: Որևէ հիմնավորմամբ իր քվեարկութ­յունը չբացատրելը թույլ է տալիս եզրակացնել, որ «Ժառանգությունը» դեմ է արտահայտվել միայն ընդդիմության միաս­նականությունը չխախտելու նկատառումներով: ԲՀԿ  ծրագրի թերևս ամենաընդհանրական և կոնկրետությունից զուրկ հատվածը կենսաթոշակային ոլորտն է: Դրան վերաբերող նրա ծրագրային հենքը ոչ թե համակարգային փոփո­խությունների, այլ «աշխատանքի քանակին, որակին, և գնաճին համարժեք»  վարձատրության և նորմալ կենսապահովման համար բավարար թոշակի ապահովման անհրաժեշտության դիտարկումն է: ԲՀԿ-ն դնում է ընդամենը «պետա­կան քաղաքականության կատարելագործման»  խնդիր, ինչը նշանակում է ծրագրային մակարդակով խրախուսել պարտադիր կուտակային համակարգին անցնելու ներկայիս քաղաքականությունը: Սա բնական է. կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը սկսվել է 2010թ.՝ նախատեսելով, որ 2014թ. պետք է անցում կատարվի պարտադիր կուտակային համակարգին: Այդ ժամանակ ԲՀԿ-ն ոչ միայն կոալիցիայի մաս էր, այլև ստանձնել էր սոցիալական ոլորտի քաղաքականության իրակացման կոալիցիոն քվոտան, այսինքն՝ լիարժեք պատասխա­նատվություն էր կրում գործադիրի քաղաքական կուրսի համար:  2010 թ.-ի դեկտեմբերին կոնսաթոշակային բարեփոխումների մայր փաթեթին  ԲՀԿ-ն կողմ է քվեարկել, 2012 թ.-ին նույն փաթեթում  լրացումներ ու փոփոխություններ առաջարկող նախագծերին՝ դեմ ,  հիմնա­վորելով, թե պարտադիր կուտա­կային համակարգին պետք է անցնել «այն ժամանակ, երբ երկրում մի քանի տարի անընդմեջ տնտեսա­կան աճ գրանցվի»: Բայց մեղմելու համար նախկին և ներկա դիրքրոշումների աղա­ղակող հակասությունը, ԲՀԿ-ն  կառչեց միջանկյալ` առայժմ միայն կամավոր կուտակային համակարգը զարգացնելու գաղափարից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2010-11թթ. համակարգային այս փոփոխութ­յուն­ները նրա մասնակցությամբ են սկսվել ու շարունակություն ստացել, ԲՀԿ-ի նորովի մոտեցումը պետք է գնահատել նրա ծրագրային հիմնա­դրույթ­ներին հակասող և բացառապես քաղաքական-իրավիճակային մոտիվացիայով: ՕԵԿ  նախընտրական ծրագրի` կենսաթոշակային ոլորտին վերաբերող հատվածն աչքի է ընկնում  կոնկրետացվածությամբ: ՕԵԿ-ն առաջարկում է ոլորտի արմատական բարեփոխում` կուտակային ապահովագրական համակարգի ներդրմամբ և գործող կենսաթոշակների բարձրացում՝ միջին աշխատավարձի 35 տոկոսից ոչ պակաս: Կարևորված է կենսաթոշակների ինդեքսավորումը գնաճին համապատասխան: Խմբակցությունը կառավարության ներկայացրած փաթեթին կողմ է քվեարկել, ինչը համապատասխանում  է ծրագրային հիմնադրույթների առաջին բաղադրիչին: Սակայն քննարկումներին ՕԵԿ-ը գրեթե չի մասնակցել, ինչը թույլ չի տալիս հստակ ասել, թե որքանով  է կենսաթաշակային հիմնադրամների և միջոցների կառավարման` օրինագծով նախատեված մեխանիզմները լիարժեք համարում իր ծրագրով կարևորած միջոցների ապահովության իմաստով: Նույնը վերաբերում է նաև ծրագրային երկրորդ` թոշակների բարձրացման բաղադրիչին. սա սկզբունքային պահ է, որովհետև ծրագրում երաշխավորման էլեմենտին նախապայմանային նշանակություն է տրված: Այսինքն՝ քննարկումներից խուսափելը կարելի է ընկալել իբրև խուսափում այս համակարգի արդյունավետության համար քաղաքական պատասխանատվությունից, իսկ կողմ քվեարկելը՝ կոալիցիոն պարտավորվածություն: ՀՀԿ  Իրական իշխանություն ունեցող կուսակցության նախընտրական ծրագրում կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ընդամենը երկու նախադասություն կա: Դրանցով միայն ամրագրվում է համակարգի բարեփոխումների շարունակականության սկզբունքը, ինչպես նաև դրվում է պետական բյուջեի միջոցներով կենսաթոշակային միջոցները կրկնապատկելու խնդիր: Ծրագիրը զերծ է բարեփոխումների կոնկրետ ժամկետների և մեխանիզմների հստակեցումից: Ուշագրավ է, սակայն, որ ՀՀԿ-ն ծրագրում խոսում է ոչ թե կուտակային համակարգի ներդրման պրոցեսը հանգուցալուծելու, այլ սկսելու մասին, թեև այս փոփոխությունների ուղղությամբ քաղաքական քննարկումներն սկսվել էին դեռևս 2001-2002թթ. և օրենքի տեսք ստացել 2010թ., որի հիման վրա 2011թ. սկսեց գործել կամավոր կուտակային համակարգը: Բացի դրանից, ծրագրի հաշվետվության մասում, որը զուգահեռաբար ներկայացվում է ըստ յուրաքանչյուր ենթաոլորտի, կամավոր կուտակային համակարգի ներդրման մասին առհասարակ որևէ հիշատակում չկա: Սա թույլ է տալիս եզրակացնելու, որ կամավոր կուտակային համակարգի ներդրումը իշխանական կուսակցությունը չի ընկալել իբրև լիարժեք բարեփոխման շրջափուլ: Այսպիսով, ՀՀԿ-ՕԵԿ տանդեմը՝ապահովելով կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթի ընդունումը, ամբողջական պատասխանատվություն ստանձնեց մի համակարգի ներդրման համար, որի պտուղներն սկսելու են ի հայտ գալ  25-26 տարի հետո:  
Պարտադիր կուտակային կեսաթոշակին անցնելու նոր բաղադրիչը հասարակության շրջանում դժգոհությունների ալիք է բարձրացրել: Հիմնականում օրենքին կողմ արտահայտվողները պնդում են, որ առանց կուտակային համակարգի այժմյան երիտասարդները թոշակ կարող են չստանալ, քանի որ մենք ծերացող հասարակություն ենք: 
Մարիա Գևորգյան

No comments:

Post a Comment