Thursday, November 26, 2015
Sunday, November 15, 2015
Հնագույն մշակութային օջախը մեկուկեսդարյա պատմություն ունի
Հայ բազմադարյան
թատրոնի պատմության, լուսավոր էջերից է թատրոնի տարեգրությունը:Իր գոյության ընթացքում
Գյումրու դրամատիկականը հավաքել է հարուստ նյութեր, հնարավորություններ տվել ռեժիսորական
և դերասանական մի շարք անհատականությունների գնալու դեպի ինքնահաստատում և ստեղծագործական
հասունացում: Թատերական կյանքը չէր կարող շրջանցել այնպիսի գավառական կենտրոններ, ինչպիսիք էին Ախալցխան, Կարինը, Կարսը, Շուշին: Այս քաղաքների շարքում իր տեղն էր զբաղեցնում նաև Ալեքսանդրապոլը`Գյումրին, որն հատկապես 11-րդ դարի երկրորդ կեսին ձեռք է բերել կարևոր նշանակություն:
Մշակութային ուրույն հաստատումների կողքին Ալեքսանդրապոլում իր գոյությունն է հաստատել նաև թատերական կյանքը` առաջին ներկայացումների տարեթիվ հռչակելով
1865թ.-ը: Առաջին ներկայացումները թատրոնի ձևավորման սկիզբն ավետեցին և այդ օրվանից ի վեր թատրոնն այստեղ ձևավորել է հարուստ ավանդույթներ, իր հենքի վրա կազմավորել պրոֆեսիոնալ թատրոն, որն էլ
1928թ,-ից պետականացվել և դարձել է սկզբում ՀԽՍՀ Երկրորդ, ապա` Լենինականի Ասք. Մռավյանի անվան, իսկ այժմ էլ` Գյումրու Վարդան Աճամյանի անվան պետական դրամատիկական թատրոնը:
Հարուստ պատմություն ունի Գյումրու թատրոնը, որը մշտապես
եղել է հայ թատրոնի և մշակույթի պատմությամբ զբաղվողների ուշադրության կենտրոնում:
![]() |
<<Նամուս>> բեմադրություն |
1928-ին դառնալով պետական, այն իր դերասանախմբի ձևավորումն իրականացրել է Մոսկվայի հայկական մշակույթի տան դերասանական ստուդիայի շրջանավարտներով, երիտասարդ արվեստագետներով: Թատրոնը բացվել է Դ. Ֆուրմանովի
<<Խռովություն>>
պիեսի բեմադրությամբ: 1930թ,-ի տարեվերջին թատրոնը մասնակցել է արվեստների օլիմպիադային` Երևանի Պետական թատրոնում ներկայացնելով
<<Մարոկկո>>
և<<Լեռը>>
պիեսների բեմադրությունները:
1932թ. նշանավորվում է մի շարք իրադարձություններով, թատրոնին շնորհվում է Խորհրդային Հայաստանի կուսակցական-պետական գործիչ Ասքանազ Մռավյանի անունը: 1972 թվականին պրոֆեսոր Սամվել
Սաֆարյանի նախագծով սեպտեմբերի 29-ը առմիշտ մտնում
է թատրոնի, քաղաքի և հանրապետության պատմության մեջ, շահագործվում է թատրոնի նոր շենքը:
Տարիներ հետո 2004թ.-ի օգոստոսի 10-ին, թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվում Նիկոլայ Ծատուրյանը: Նրա հետ թատրոնը նոր շունչ է առնում:Մեծ դերասանական
կազմ և նոր բեմադրությունների ազդարարում: Գյումրու թատրոնը յուրահատուկ փորձարան է
հանդիսացել շատերի համար,մշակել որոշակի սկզբունքներ, ձևավորել ակտիվ թատերական կյանք,
ինչի շնորհիվ մի շարք սկսնակ դերասաններ այսօր մեծություն են դարձել հենց այդ բեմում:
Թատրոնի գերծունեությունը շարունակվում է և 150- ամյա ճանապարհ անցնում: Քաղաքի զարկերակը այս տարի տոնում է իր 150-րդ ամյակը:
-Թատրոնի տոնը համաքաղաքային տոնախմբության
վերածելու համար միայն նոյեմբեր ամիսը քիչ էր, դրա համար որոշեցինք մի ամբողջ թատերաշրջան
նվիրել 150-րդ ամյակին: Մենք պարտավորվում ենք ստեղծագործական ողջ ներուժը կենտրոնացնել
տոնական միջոցառումներին և պատշաճ կազմակերպել 150 ամյա այս թատրոնի արժանի կրողները
համարվելու համար,- նշում է գլխավոր գեղարվեստական ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը:
Բազմաթիվ նախագծերից առանձնակի ուշադրության է արժանացել
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական և Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան
պետական հայկական դրամատիկական թատրոնների <<Գամարջոբա մամա>> ներկայացումը:
Մեծ աղմուկ հանած այս և մնացած ներկայացումներով դերասանները հանդես կգան հյուրախաղերով:
-Ցանկացանք 150-րդ ամյակը բացել
ավելի թեթև, կատակերգական ժանրով, որը իրենից ոչ կոմերցիոն բնույթ էր կրում:
Թե ինչու” <<Գամարջոբա մամա>>, այլ ոչ <<Բարև մամա>>` սա ուղղակի
բառախաղ է, ներկայացումը էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար: Գյումրու դրամատիկականի
համար համագործակցությունը Հայաստանում և երկրից դուրս մշակութային կոլեկտիվների հետ
ոչ միայն նորություն չէ, այլ ձևավորված աշխատանքային սկզբունք,- նշեց ռեժիսորը:
Թատրոնի երախտավորներին նվիրված հոբելյանական
երեկոներ,Մ. Մկրտչյանի անվան փոքր բեմի բացում, բեմադրություններ, հյուրախաղեր, թատրոնի
անցած ճանապարհի մասին պատմող գրքի տպագրում, ֆիլմի նկարահանում, <<Թատրոնը ժամանակի
ափի մեջ>> խորագրով լուսանկարների և ներկայացումների ցուցահանդես. աճեմյանական
թատրոնի շունչ,որը ծրագրվում է 150-րդ ամյակի շրջանակներում:
Մեկուկեսդարյա թատրոնը բացի դերասանական և ռեժիսորական
արվեստներում ունեցած ահռելի ներդրումների, նաև նախանձախնդիր եղավ ազգային թատերգության
բեմադրությունների և ազգային վիպական գրականության բեմավորումների հարցում` արձագանքելով
խոշոր ձեռքբերումներ, մշակելով սեփական ծրագիրն ու մոտեցումները:
Subscribe to:
Posts (Atom)