Saturday, November 2, 2013

Դդմատոն կամ տու՛ր ինձ կակա, գլխիդ օյին չեմ խաղա


Հոկտեմբերի 31ին հայ երիտասարդությունը մեծագույն ոգևորությամբ նշում էր 
օտարոտի Դդմատոնը: 
Երևանի բոլոր ժամանցային վայրերում այդ օրը նախատեսված էին երեկույթներ, և գրեթե 
ամենուր ավելի քան <<կախարդաշատ>> էր: 
Երիտասարդներն այդ օրը ներկայացել էին ամենատարբեր կերպարներով` կախարդներից, 
հրեշներից սկսած մինչև` հրեշտակներ: 
Չնայած վախ առաջացնող կերպարներին` բոլորն էլ ոչ թե սպառնում էին չարաճճիություն
անել (ինչպես տոնն է ենթադրում)  կոնֆետներ չտալու դեպքում, այլ պարզապես խմում-երգում-պարում-զվարճանում էին: 
Իսկ տոնը, պարզապես, մեկ օրով տարբերվելու և առօրյայից կտրվելու հնարավորություն էր: 

No comments:

Post a Comment