
Mani Vertigo
Լոնդոնում բնակվող, ազգությամբ ռուս Մարիա Կուզնեցևայի աշխատանքները տարօրինակ, երբեմն, «վախեցնող» են:
Նկարել սկսել է տասնչորս տարեկանում:
Լոնդոն տեղափոխվել է երկու տարի առաջ` ուսման նպատակով: Այս
տարի ավարտեց Հերդֆորդշիրի Համալսարանի նկարչության բաժինը:
Նկարչուհին հանդես է գալիս Մանի Վերտիգո կեղծանվամբ:
Ճիշտ ընտրված կեղծանունը արդարացնում է նրա գործերի անդյուրըմբռնելիությունից
առաջացող թեթև գլխապտույտը: (Վերտիգո թարգմանաբար գլխապտույտ է նշանակում):
Ներկայիս հարուստ, վառ ներկապնակը նոր շունչ է հաղորդում նկարչուհու երբեմնի մռայլ աշխատանքներին, սակայն գույների փոփոխությունից նրա արվեստի կոնցեպտը չի փոխվել:
Մանին շարունակում է կտավին փոխանցել իր հոգեվիճակը, ապրումները,
աշխարհի մասին իր պատկերացումները, կին լինելու ողջ գեղեցկությունն ու ցավը, ինքն
իրեն` փոքր և հասուն տարիքում, սիրեցյալին, մորը, մի խոսքով այն ամենը, ինչ
շրջապատում է իրեն:
Մանին երբեք էլ չի փորձել գեղեցիկ պատկերներ ստեղծել:
Որոշ մարդկանց համար նրա նկարների անհաճելիությունը,
ուրիշների համար դառնում է հոգեցունց և երևան է
հանում իրենց անհատականության մութ
կողմերը:
Այժմ ոգեշնչվում է ժամանակակից ճապոնական մշակույթից,
դրա խենթ ու խելառությունից և վառ գույներից: Իսկ վերջին ոգեշնչման աղբյուրը
Դեյվիդ Օ’ռայլիի անիմացիաներն են:
Չնայած որ ստեղծագործական պրոցեսը Մանիի անբաժանելի մի
մասն է և վերջինս շատ զգացմունքներ, ապրումներ և մտքեր է դնում յուրաքանչյուր նկարում` գրեթե մեկ ժամ է պահանջվում մեկ նկար ավարտելու համար:
Մանին տարբեր գունանյութեր է օգտագործում: Նա սիրում է
աշխատել յուղաներկով, յուղաներկե պաստելներով, և նյութերն իրար խառնելով, օրինակ`
թանաքը և ակրիլը:
Վերջերս նկարչությունը տեղափոխել է անիմացիոն դաշտ,
որտեղ պատկերների շարժունակությունն ավելի են ընգծում նկարչուհու ասելիքն ու
նպատակը:
![]() |
Mani Vertigo |
Նկարչուհին հանդես է գալիս Մանի Վերտիգո կեղծանվամբ:
No comments:
Post a Comment